Վիկտորյա Նուլանդը ԵՄ-ի երկրներ շրջագայության ընթացքում քննարկելու է անվտանգության հարցեր
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղարի' Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը եվրոպական շրջագայություն է սկսել, որի ընթացքում Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կքննարկի անվտանգության հարցեր:
Մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Նուլանդը կայցելի Բելգիա, Լյուքսեմբուրգ, Էստոնիա, Սլովակիա և Մեծ Բրիտանիա:
Մասնավորապես, մայիսի 11-ին Նուլանդը միացել է ԵՄ-ի հետ բանակցություններին, որոնք վարում է պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Նաև հանդիպումներ են պլանավորված ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
Նախատեսվում է, որ շրջագայության ընթացքում Նուլանդը կքննարկի գլոբալ անվտանգության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, ընդսմին պետդեպարտամենտը չի ճշտել, թե հատկապես ինչ հարցեր են արծարծվելու: Լոնդոնում Նուլանդը կքննարկի նաև ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովը, իսկ Բրատիսլավայում ելույթ կունենա Սլովակիայի կառավարության կողմից կազմակերպված GLOBSEC անվտանգության խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու