ԱՄՆ-ում երկվորյակները ծնվել են ձեռք ձեռքի բռնած (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Սառա Թիսթլևիսլ անունով բնակչուհուն Մայրերի օրը լույս աշխարհ է բերել երկվորյակ աղջիկների, որոնք ծնվել են միմյանց ձեռք բռնած: Այս մասին գրում է huffingtonpost.com-ը՝ վկայակոչելով AP-ին։
«Նրանք արդեն իսկ լավագույն ընկերներ են։ Ես նրանց անվանել եմ Ջենա և Ջիլիան։ Ես չէի կարողանում հավատալ, որ նրանք ձեռք ձեռքի բռնած են ծնվել։ Դա հրաշալի է: Ես չգիտեմ, թե իրականում ինչ են նրանք անում իրար հետ, բայց այս տեսարանն իրոք հրաշալի և անմոռանալի էր»,- կատակել է երջանիկ մայրիկը։
Ըստ բժիշկների` երկվորյակները ծնվել են կեսարյան հատման միջոցով։
«Ծննդաբերության ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել և առողջ երկվորյակներն իրենց հիանալի են զգում»,- հայտնել են բժիշկները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)