Նախիջևանում փլուզված թանգարանի բեկորների տակ տասնյակ մարդիկ են մնացել
Աշխարհ
Նախիջևանում պատմաճարտարապետական թանգարանային համալիրում Հաղթանակի օրվա' մայիսի 9-ի առթիվ կազմակերպված տոնական համերգի ժամանակ բետոնե սալերի փլուզման արդյունքում մեծ թվով մարդիկ մնացել են բեկորների տակ: Այս մասին հայտնում է aktual.az լրատվական կայքը:
Նշվում է, որ տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ և տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Թանգարանային համալիրը վերանորոգվել էր վերջերս, և դա եղել է առաջին մեծածավալ միջոցառումն այնտեղ: Համերգի ժամանակ մոտ ժամը 21:30-ին աստիճանների վրա կանգնած մարդկանց ոտքերի տակից բետոնե սալերը սկսել են ընկնել ցած: Դժբախտ պատահարի պատճառով համերգն ընդհատվել և չի շարունակվել: Տուժածների ընդհանուր թիվը չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ