Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեի կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Տուրչինով
Աշխարհ
Դոնեցկում և Լուգանսկում անցկացվող հանրաքվեն որևէ իրավական հետևանք չի ունենա, իսկ անցկացվող հանրաքվեների համար պատասխան կտան միայն կազմակերպիչները: Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Այս քարոզչական ֆարսը չի ունենա որևէ իրավական հետևանք, բացի նրանից, որ հանրաքվեի կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն»,- հայտնել է Տուրչինովը:
Միևնույն ժամանակ, ըստ նախագահի, իշխանությունը երկխոսություն կսկսի Ուկրաինայի արևելքում գործող այն անձնաց հետ, որոնց ձեռքերն արյան մեջ թաթախված չեն և պատրաստ են օրինական ճանապարհով պաշտպանել իրենց նպատակներն ու քաղաքական հայացքները:
Նշենք, որ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակչության մեծամասնությունը մայիսի 11-ին տարածաշրջանների ինքնորոշման շուրջ կայացած հանրաքվեների ընթացքում պաշտպանել է պետական անկախության գաղափարը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ