Ֆրանսիան արգելել է իր երկրում Սիրիայի նախագահական ընտրություններ անցկացնել
Աշխարհ
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան որոշում է ընդունել՝ արգելելով իր տարածքում, այդ թվում Փարիզում Սիրիայի դեսպանատանը, սիրիական նախագահական ընտրությունների անցկացումը:
Սիրիայի արտգործնախարարությունն ափսոսանք է հայտնել ընդունված որոշման վերաբերյալ, համաձայն որի Ֆրանսիայում բնակվող սիրիացիները զրկվել են նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչի համար կարող են իրենց բողոքն արտահայտել: Բացի այդ, Սիրիան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ֆրանսիայի ընդունած որոշումը:
Ավելի վաղ Ֆրանսիան քննադատել էր Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)