Մոսկվան հարգանքով է վերաբերում Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող հանրաքվեներին
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Մոսկվան հարգանքով է վերաբերում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեների անցկացմանը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Մոսկվայում հարգանքով են վերաբերում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչության կամարտահայտման իրավունքին և հուսով են, որ հանրաքվեների արդյունքների փաստացի իրականացումը տեղի կունենա քաղաքակիրթ ուղով՝ բացառելով բռնությունն ու ուժի կիրառումը և Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների միջև երկխոսության միջոցով: Երկխոսության համար ողջունելի է ցանկացած միջնորդական ջանքեր, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով շրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի ժամանակ Դոնեցկի մարզի պետական ինքնուրույնության օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90 տոկոսը, իսկ մասնակցության ցուցանիշը կազմել է 74.87 տոկոս:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու