Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Ադրբեջան կատարած պետական այցի ավարտին երկու երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել Ադրբեջանի գիտության զարգացման Հիմնադրամի և Ֆրանսիայի համապատասխան կառույցի, երկու երկրների գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների, Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի և Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարարության միջև:
Ստորագրվել է համագործակցության մտադրությունների մասին նամակ Ադրբեջանի կրթության նախարարության և Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարարության միջև: Երկու երկրների նախագահները ստորագրել են նաև համատեղ հայտարարագիր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ