Յանուկովիչը Կիևի իշխանություններից պահանջել է դադարեցնել ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Դոնբասի բնակիչների բացարձակ մեծամասնությունը մասնակցել է ինքնորոշման շուրջ անցկացված հանրաքվեին, քանի որ արդեն լցվել է ուկրաինական ժողովրդի համբերության բաժակը: Այդ մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ:
«Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ քանակությամբ մարդիկ էին եկել հանրաքվեին: Դուք կարող եք փորձել անտեսել դրա արդյունքները, բայց ո′չ դուք, ո′չ Եվրոպան, ոչ էլ այլ երկրներ արդեն չեն կարող չընդունել, որ ոչ մի ահաբեկիչ էլ չկա, և դուք պատերազմ եք մղում սեփական ժողովրդի դեմ»,-նշել է Յանուկովիչը:
Նա նաև պահանջել է «անհապաղ վարձկաններին ու զորքերը դուրս բերել Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և մյուս մարզերից, դադարեցնել բռնությունն ու ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու