Ռուսաստանում ստեղծվում է Հյուսիսային Կովկասի զարգացման նախարարություն
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Լև Կուզնեցովին առաջարկել է գլխավորել Հյուսիսային Կովկասի զարգացման՝ ստեղծվող նախարարությունը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես հուսով եմ՝ Դուք Ձեր ամբողջ փորձն ու հմտությունները կօգտագործեք նոր աշխատավայրում»,- ասել է պետության ղեկավարը նահանգապետի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Ինչպես և մյուս չափազանց կարևոր տարածքների համար, նախարարություն է ստեղծվում, որպեսզի համերկրային իշխանության ուշադրությունը կենտրոնացվի Հյուսիսային Կովկասի զարգացման վրա»,- հավելել է Պուտինը՝ նշելով, որ գերատեսչությունն ստեղծվում է կառավարության նախագահի առաջարկությամբ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ