Դոնեցկի շրջանի հարաքվեի արդյունքերը. 89%-ը «կողմ» է անկախությանը
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկի շրջանում անցկացված հանրաքվեի ընթացքում հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել ընտրողների 89,7%-ը:Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը։
Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինը հայտնել է, որ նախնական արդյունքներով անկախությանը «կողմ» է քվեարկել ընտրողների 89,7 տոկոսը, «դեմ»՝ 10,19 տոկոսը, եւ քվեաթերթիկների 0,74 տոկոսը փչացված է եղել:
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի կարգավիճակի շուրջ քվեարկության արդյունքները եւ նախազգուշացրել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե Ուկրաինայի արեւելքում կայացած քվեարկության պատճառով խափանվեն մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)