Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ճանապարհային քարտեզին հավանություն են տվել Ժնևի բանակցությունների մասնակիցները. ԵԱՀԿ
Աշխարհ
Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորման ԵԱՀԿ-ի առաջարկած «ճանապարհային քարտեզը»՝ գործողությունների ծրագիրը, հավանության է արժանացել այդ հարցով Ժնևի բանակցությունների բոլոր մասնակիցների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Կիևի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրամիության իշխանությունները դրականորեն են արձագանքել ԵԱՀԿ-ում այժմ նախագահող Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրքհալթերի ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը հայնեկ է, որ Ուկրաինայի կառավարությունը կողմ է բանակցությունների ձևաչափին բացառապես այն դեպքում, եթե բանակցությունների սեղանի շուրջ ներկա կգտնվեն Ուկրաինան, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը»,- նշել է Յացենյուկը։
ԵԱՀԿ-ից նշել են, որ գործողությունների ծրագիրն է` հրաժարում բռնություններից, զինաթափում, ազգային երկխոսություն և մայիսի 25-ին նախագահի ընտրությունների անցկացում Ուկրաինայում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու