ՌԴ պետդումայի պատգամավորը խնդրում է Գարեգին Բ-ին և Արա Աբրահամյանին ազդել Ավակովի վրա` վերջ դնելու Ուկրաինայի բռնություններին
Աշխարհ
Ռուսաստանի Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերի կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը, որը ներկայացնում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, դիմում է հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որում խնդրում է նրանց հրապարակավ կոչ անել Ուկրաինայի իշխանություններին՝ դադարեցնելու բռնությունն ու արյունահեղությունը: Պատգամավորի կարծիքով՝ այդ կոչը կարող է ազդություն գործել, քանի որ Ուկրաինայում արյուն է հեղվում նաև երկրի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որոշումների հետևանքով, որը հայկական արմատներ ունի:
«Ինչպես հայտնի է, Ավակովը հայկական արմատներ ունի, ուստի խնդրում եմ Ձեզ՝ որպես հոգևոր առաջնորդի, որն անվերապահ հեղինակություն ունի հայ համայնքում, օգտագործելու Ձեր ազդեցությունը հանուն արյունահեղության ու բռնությունների դադարեցման... Հնարավոր է՝ արյունալի սպանդը դադարեցնելու Ձեր հրապարակային կոչը վերջ կդնի բռնության ալիքին, որը միայն արցունքներ, ցավ, քայքայում ու մահ է բերում»,- ասված է պատգամավորի ուղերձներում:
Նիլովը նշում է, որ բռնությունից այսօր տուժում են Ուկրաինայի բոլոր բնակիչները, այդ թվում և հայերը, ընդ որում ամենամեծաթիվ հայ համայնքը գտնվում է Դոնեցկում:
Պետդումայի պատգամավորը հայտնել է, որ համանման բովանդակությամբ նամակ է ուղարկվել նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու