Քրիստին Լունդը դարձել Է ՄԱԿ-ի խաղաղապահների առաջին կին հրամանատարը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նորվեգիայից սերող գեներալ մայոր Քրիստին Լունդին նշանակել է Կիպրոսում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերի հրամանատար:
Լունդը դարձել է առաջին կինն այդ պաշտոնում, ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Գեներալ-մայոր Լունդն օգոստոսի 13-ին պաշտոնապես կփոխարինի չինացի գեներալ-մայոր Չաո Լիուին: Կիպրոսում, որը 1974 թվականից բաժանված է թուրքական և հունական հատվածների, Լունդի հրամանատարության ներքո կլինի մոտավորապես հազար «կապույտ սաղավարտ», հաղորդել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
Նա նշել է, որ 34-ամյա Լունդն ունի «միջազգային գործողությունների մասնակցության մեծ փորձ, ներառյալ մարտական առաջադրանքները Սաուդյան Արաբիայում 1991 թվականին «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ և ծառայությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած Անվտանգության օժանդակման միջազգային ուժերի (ISAF) կենտրոնակայանում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու