Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք 

Պատմության մեջ առեղծվածային սպանություններն ու դեպքերը, որոնք այդպես էլ չբացահայտված են մնացել (ֆոտո)

Աշխարհ

Անհետացում` Վատիկանում

1983 թվականի հունիսի 22-ին Էմանուել Օրլանդը, ով Վատիկանի բանկերից մեկի աշխատակցի դուստրն էր, հրաժեշտ էր տալիս քրոջն ու շտապում դպրոց, սակայն 15-ամյա աղջիկն այդ օրն այլևս չի վերադառնում տուն: Իհարկե, դեռահասները կարող էին ծնողներից փախչել և գնալ հանգստանալու, բայց սա այդ դեպքը չէր. աղջիկն անհետ կորավ: Ոչ մի հետաքննչություն չկարողացավ բացահայտել այս առեղծվածային անհետացումը: Կար վարկած, որ աղջկա սպանությունը հորը վախեցնելու փորձ է եղել: Ենթադրվում է, որ աղջկան սպանել է Էնրիկո դե Պեդիսը, ով ղեկավարում էր «Մալյանա» հանցավոր խմբավորումը: Իսկ Պեդիսին էլ գնդակահարել են թշնամի խմբավորման հանցագործները՝ 1990 թվականին:

2010 թվականին Իտալիայի ոստիկանությունը 1983 թվականին 15-ամյա Էմանուել Օրլանդի առևանգման գործի կապակցությամբ բացել է մաֆիայի ղեկավար Էնրիկո դե Պեդիսի գերեզմանը՝ Հռոմեական Սենթ-Ապոլինարե բազիլիկում: Հետաքննող մարմինները մտադիր են ստուգել այն վարկածը, թե արդյո՞ք նրան էլ են թաղել մաֆիայի ղեկավարի հետ: Փորձագետները պետք է պարզեն՝ գերեզմանում դե Պեդիսից բացի, կա՞ ևս մեկ ուրիշի դի, թե՞ ոչ: Սակայն մեկ այլ մարդու մնացորդներ դեռ չեն գտնվել: Դե Պեդիսի մնացորդներն ուսումնասիրելուց հետո նրան կվերաթաղեն հռոմեական գերեզմանոցներից մեկում:

Դե Պեդիսի գերեզմանը ստուգելու գաղափարը հետաքննող մարմիններին տվել է նրա նախկին ընկերուհին: Նա հայտարարել է, որ հենց դե Պեդիսն է առևանգել Էմանուել Օրլանդին: Բացի այդ, 2005 թվականին հեռուստատեսային շոուում, որի ժամանակ քննարկվում էր այդ գործը, անանուն զանգ էր հնչել: Անհայտ անձը հայտնել էր, որ պատմության բացահայտման բանալին դե Պեդիսի գերեզմանում է: 2012 թվականի ապրիլին Վատիկանը, որին մեղադրում էին աղջկա առևանգման տեղեկությունը թաքցնելու մեջ, թույլ է տվել բացել գերեզմանը:

Կացնով սպանություն` Այովա նահանգում

Այս սարսափելի հանցագործությունը տեղի ունեցավ 20-րդ դարում և դեռևս մնում է չբացահայտված: 1912 թվականի հունիսի 9-ին Այովա նահանգի Վիլիսկ քաղաքում Մուրների ընտանիքի հարևանները, երեխաների հետ մասնակցում էին մանկական միջոցառմանը, որը տեղի էր ունենում Երիցական եկեղեցում: Հաջորդ առավոտյան, երբ հարևանները մտնում են տուն (քանի որ նրանք երկար ժամանակ է, ինչ չէին արթնանում), տեսնում են մի սարսափելի պատկեր. ընտանիքի բոլոր ութ անդամները, այդ թվում` 11-ամյա Հերմանը, 7-ամյա Բոիդա, 5 տարեկան Պոլը, 1 տարեկան Քեթրին և երկու աղջիկները՝ 12-ամյա Լինան և 8-ամյա Աինանան, կացնահարված են իրենց մահճակալներում:

Իհարկե, այս սարսափելի դեպքը ոստիկանությունը մեծ ջանքերով ուսումնասիրել է: Սակայն մարդասպանին գտնելու ճանապարհն անընդհատ ճյուղավորվում էր: Այս ոճրագործությունն այդպես էլ չբացահայտված մնաց․ ամենահավանական վարկածը համարվում էր սերիական մարդասպանի մասին վարկածը, որը 1918 թվականից մինչև 1919 թվականը վախի մեջ էր պահում Լուիզանա նահանգի ողջ բնակչությանը:

Կարմիր գիրք

Կարլ Յունգն՝ աշխարհի ամենահայտնի հոգեբույժներից մեկը, ով հոգեվերլուծական շարժման հիմնադիրն է, երկար տարիներ համագործակցել է Զիգմունդ Ֆրեյդի հետ և հայտնի է իր` շիզոֆրենիայի մասին ուսումնասիրություններով: 1913 թվականին Ֆրեյդն ու Յունգը դադարեցրել են իրենց շփումը: Յունգի մոտ սկսել է աստիճանաբար առաջանալ մտավոր խնդիրներ, որոնք ուղեկցվել են լսողական և տեսողական խանգարումներով:

Թեպետ շատ հարցերում Յունգի և Ֆրեյդի տեսակետները համընկնում էին, մասնավորապես, նրանք երկուսն էլ գտնում էին, որ բոլոր հոգեվերլուծական տեսությունները գործ ունեն անգիտակցականի հետ, այնուամենայնիվ Յունգն, ի տարբերություն Ֆրեյդի, չէր շեշտադրում միայն սեռական բնազդի գործոնը: Նրա դիտարկումների համաձայն՝ անգիտակցականը հանդես է գալիս որպես կոլեկտիվ անգիտակցական: Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա՝ մարդը ծնված օրվանից ի վեր իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: 

Իր տպավորությունները և դիտարկումները հիվանդության ընթացքում Յունգը գրել և հրապարակել է «Նոր Գիրք» աշխատության մեջ: Որոշ ժամանակ անց այդ գիրքը սկսել են կոչել «Կարմիր գիրք»: Այս գրքում կարելի է գտնել սատանիստական նկարներ, երկխոսություններ աստվածների հետ, արյունալի տեսարաններ ներկայացնող դրվագներ: Ոմանք կարծում են, որ ականավոր հոգեբույժի այս աշխատանքը անսահման իմաստություն ունի, իսկ ոմանք էլ կարծում են, որ դա հոգեբանական շեղման արդյունքում գրված գիրք է: Յունգն աշխատել է այս գրքի վրա 16 տարի, մինչև իր մահը՝ 1961 թվականը: Նա այս գրքը համարում էր իր կյանքի կիզակետը։ «Այս տարիները... երբ ես ուսումնասիրում էի հիվանդի ներաշխարհը, ինձ համար կյանքի կիզակետ կարող եմ ահամարել»:

«Սմայլ-սպանության թեորիան»

Երիտասարդները համալսարանների և քոլեջների դասերից հետո հաճախ են երեկոներն անցկացնում գարեջրի սեղանի շուրջ  կամ գարեջրով զբոսանքներ կատարելիս: 1997 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղի ունեցավ 19-24 տարեկան երիստասարդների 40 սպանություն: Ի դեպ, սպանված երիտասարդների մարմիններից մի քանի քայլ հեռավորության վրա պատկերված էր լինում «սմայլ» սիմվոլը (ժպիտ): Այս հատկությունը հիմնականում բնորոշ էր սերիական մարդասպաններին, բայց սպանությունների ուսումնասիրությունները ցույց տվին, որ մեծ թվով առողջ երիտասարդների սպանությունը երկրի տարբեր մասերում, մեկ անձը չի կարող իրականացնել:

Դիակները հայտնաբերվում էին Մինեսոտա, Այովա, Նյու Յորք և այլ ութ նահանգներում, ի դեպ, ինը զոհերը Վիսկոնսի նահանգի Լա Քրոսի համալսարանից էին: Շատ դեպքերում զոհերը խեղդված էին: Այս փաստն ավելի էր դժվարացնում հետաքննությունը, քանի որ ջուրը ոչնչացնում է շատ հետքեր՝ ինչպիսիք են մատնահետքերը կամ ԴՆԹ հյուսվածքների նմուշները: Կար վարկած, որ տղաները առևանգվում են բարերից, սպանվում, իսկ հետո նետվում ջրի մեջ, որպեսզի շեղեն ոստիկանությանը, իսկ «սմայլը» հատուկ հաղորդագրություն էր,  որը կարող էր նշանակել, որ մարդասպանները գոհ են իրենց գործողություններից և վստահ են իրենց անպատժելիությանը:

Ալիռեզա Ասգարիի անհետացումը

2007 թվականին Իսրայելի գաղտնի ծառայությունների միջոցով Թուրքիայում առևանգված՝ Իրանի պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Ալիռեզա Ասգարիի քույրը՝ Ազամ Ասգարին, իրանական «Մեհր» գործակալությանը հայտնել է. «Իմ եղբոր ինքնասպանության լուրը, որը տարածել են իսրայելական լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականությանը: Իսրայելն այդ լուրը տարածել է, երբ Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսություն իրագործած անձը: Ճանաչելով իմ եղբորը՝ վստահ կարող եմ ասել, որ նա ամենադժվար իրավիճակներում էլ նման քայլի չէր դիմի»:

Ազամ Ասգարին ավելացրել է. «Եղբորս առևանգման հարցում Թուրքիան ոչ մի կերպ չի համագործակցում, բայց չէ՞ որ նա հենց Թուրքիայում է առևանգվել: Հետևաբար, մենք մեր եղբորը Աստծուց ենք ուզում, որովհետև այլևս օրինական միջոցներն արդյունավետ չեն՝ նրան ազատելու համար»:

Ալիռեզա Ասգարին Իսլամական հեղափոխության պահակազորի բարձաստիճան հրամանատարներից է եղել ու Իրանի նախկին նախագահ Խաթամիի պաշտոնավարության շրջանում եղել է Պաշտպանության նախարարի տեղակալ: Ասգարին նաև եղել է Իրանի բարձաստիճան դիվանագետ Լիբանանում, որտեղ նա համագործակցում էր լիբանանյան «Հզբոլահի» ղեկավարության անձնակազմի հետ:

Թուրքիայում Ասգարիի անհետացման հետ կապված՝ երկու վարկած գոյություն ունի. առաջինն այն է, որ նա հենց առևանգվել է Իսրայելի գաղտնի ծառայությունների կողմից, իսկ երկրորդն այն է, որ նա քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում ու մի շարք գաղտի տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետախուզական ծառայություններին: Մինչ այժմ որևէ հստակ տեղեկություն չկա Ասգարիի անհետացման վերաբերյալ:

Բեն Զիգիրը

Ավստրալիան առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ երկքաղաքացիություն ունեցող Բեն Զիգիրը, որը 2010թ. մահացել էր Թել Ավիվից ոչ հեռու գտնվող բանտում, աշխատել է իսրայելական կառավարության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Բոբ Քարին: Միևնույն ժամանակ Քարը հրաժարվել է մեկնաբանել ենթադրությունն այն մասին, որ «Բանտարկյալ Իքսը» համագործակցել է «Մոսադի» հետ, գրում է The Sydney Morning Herald-ը:

«Դա այն բանը չէ, որ ես կարող եմ հերքել կամ հաստատել»,- հայտարարել է նա:

Բեն Զիգիրը ծնվել է Ավստրալիայում, սակայն 2000-ականներին վերջնականապես տեղափոխվել է Իսրայել և դարձել երկքաղաքացի: 2010թ. նա տեղափոխվել է հատուկ պահպանվող «Այալոն» բանտ, որտեղ անգամ նրան հսկող բանտապահները չգիտեին վերջինիս ճշգրիտ անունը, ինչի պատճառով էլ նա մամուլում ստացավ «Բանտարկյալ Իքս» մականունը: Այնտեղ էլ նա նույն թվականի դեկտեմբերին ինքնասպան եղավ՝ չնայած նրա բանտախցի ուժեղացված հսկողությանը:

Երկար ժամանակ այդ դեպքի մասին տեղեկություններ չէին հաղորդվում, սակայն 2013թ. սկզբին ավստրալական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ նա Բեն Զիգիրն է ու աշխատել է «Մոսադի» համար: Ավստրալական ու արաբական մամուլի ենթադրությունների համաձայն՝ նա կալանավորվել է այն բանից հետո, երբ սկսել է համագործակցել այլ երկրների հետախուզությունների հետ, բացի Իսրայելից:
Իսրայելի կառավարությունը 2013թ. փետրվարին ընդունեց «Իքսի» գոյության փաստը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ
Ամենադիտված