Հորդանանի` Լիբիայում առևանգված դեսպանն ազատ է արձակվել
Աշխարհ
Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդան տեղեկացրել է, որ Լիբիայում Հորդանանի դեսպան Ֆուազ ալ Այտանն ազատ է արձակվել և վերադառնում է հայրենիք: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նախարարը հաստատել է, որ դեսպանի առողջական վիճակը լավ է:
Մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 15-ին, անհայտ զինյալները հարձակվել էին դեսպան Այտանի մեքենայի վրա և կրակ բացել, ինչի հետևանքով վարորդը վիրավորվել էր: Դեսպանին զինյալները ստիպել էին իջնել մեքենայից՝ տանելով անհայտ ուղղությամբ:
Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ զինյալները դեսպանի ազատ արձակման փոխարեն պահանջել են ազատ արձակել Հորդանանում գտնվող իսլամիստներին, մասնավորապես Մուհամմադ Սաիդ ադ Դարսիին, ով հայտնի է Աբու Ազամ ալ Լիբի անունով: Վերջինիս Հորդանանի ռազմական դատարանը մեղադրել է ահաբեկչության մեջ:
Ի վերջո, Հորդանանը համաձայնել է Մուհամմադ ադ Դարսիին փոխանակել դեսպանի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու