Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը հնարավորություն չի տալիս վերսկսել միջսիրիական բանակցությունները. Պան Կի Մուն
Աշխարհ
Նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Դամասկոսի մտադրությունը բացառում է սիրիական իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների վերսկսելը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին մայիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստավայրում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ ավելացնելով, որ նախագահական ընտրությունները, որոնց չեն մասնակցելու Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները, հակասում է ժնևյան համաձայնագրին:
«Ցավոք, այժմ քաղաքական դրական մթնոլորտ չկա, որը հնարավորություն կտա վերսկսել բանակցությունները»,- նշել է նա:
Պան Կի Մունը հույսով է, որ Սիրիայի հարցով հետաքրքրված երկրները քաղաքական և բարոյական պատասխանատվություն կցուցաբերեն և կհասնեն Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների նոր փուլի անցկացմանը:
Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ և քննարկել բանակցությունների վեսկսման զանազան ուղիներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու