Մահափորձ է կատարվել Լուգանսկի մարզի «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովի դեմ
Աշխարհ
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությունը հայտնել է, որ մահափորձ է կատարվել մարզի «ժողովրդական նահանգապետ» Վալերի Բոլոտովի դեմ:
«Այսօր ժամը մոտ 11-ին մահափորձ է կատարվել Վալերի Բոլոտովի դեմ, որը հրազենային վերք է ստացել»,- լրագրողներին հայտարարել է հանրապետության մամուլի կենտրոնի ղեկավար Վասիլի Նիկիտինը: Նրա խոսքով՝ Բոլոտովի կյանքին վտանգ չի սպառնում:
Ներկայումս «ժողովրդական նահանգապետը» գտնվում է փակ մասնավոր կլինիկայում:
«Բոլոտովի դեմ մահափորձը Կիևի պատասխանն է ժողովրդական հանրաքվեին, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-ին»,- ընդգծել է Նիկիտինը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու