Ֆրանսիայի նախագահը ժամանել է Թբիլիսի
Վրաստան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 13-ին ժամանել է Թբիլիսի. այս այցով նա կավարտի իր եռօրյա շրջագայությունը Հարավային Կովկասի երկրներում, որի շրջանակներում նա եղել է նաև Ադրբեջանում և Հայաստանում:
Նախագահ Օլանդն այն յոթ ժամերի ընթացքում, որոնք նա կանցկացնի Թբիլիսիում, հանդիպում կունենա վրացի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և ելույթ կունենա վրաց-ֆրանսիական տնտեսական համաժողովում:
Վրաստանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Վանո Մաճավարիանին հայտնել է, որ երկկողմ հարաբերությունները և Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը կլինեն այն գլխավոր թեմաները, որոնք կարծարծվեն Ֆրանսիայի նախագահի՝ Վրաստան այցի ընթացքում, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ