ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին խայտառակվեց՝ զվարճացնելով ողջ աշխարհը (տեսանյութ)
Աշխարհ
Ինչպես հայտնում է politonline.ru-ն, ԱՄՆ Պետդեպարտամենտն այս անգամ քննադատելով Ռուսաստանը` կրկին տհաճ և զվարճալի դրության մեջ է հայտնվել ողջ աշխարհի առջև: Պետդեպարտամենտի խոսնակ Ջենիֆեր Փսակին չի կարողացել նույնիսկ բացատրել իր ներկայացրած պահանջների բնույթն ու գաղափարական ուղղությունը:
«Այս դեպքն ավելացրեց արտգործնախարար Քերիի և ընդհանրապես ԱԳՆ-ի աշխատակիցների մի շարք ձախողված ելույթների թիվը (օրինակ կեղծ «հակահրեական» թռուցիկները կամ կեղծ լուսանկարները, որոնց համար Պետդեպարտամենտը հետագայում ներողություն խնդրեց և փորձեց արդարանալ), ովքեր գումար են վաստակում Պետդեպում «ծաղրածուների» տարբեր պաշտոններ իրականացնելիս»,- այս կարծիքն է շրջանառվում սոցիալական ցանցերում:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեները: «Մենք չենք ճանաչում անօրինական հանրաքվեն, որը նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցավ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ հատվածներում: Այն, ըստ Ուկրաինայի օրենսդրության, անօրինական է և ուղղված է երկրի հետագա պառակտմանն ու անկարգություններին: Դրա մեթոդաբանությունը ևս խիստ կասկածներ է առաջացնում, լուրեր կան քվեարկության ժամանակ «կարուսելների», նախապես լրացված քվեաթերթիկների մասին, ինչպես նաև այն մասին, որ բացակա մարդկանց փոխարեն քվեարկել են, նաև երեխաներ և նույնիսկ քվեարկել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Լրագրողները հարցրել են նրան, թե ի՞նչ նշանակում «կարուսելը»:
«Դուք գիտե՞ք, ըստ էության ես հիմա պարզապես կարդում եմ և այդքան էլ լավ ծանոթ չեմ այս տերմինին: Բայց ես կճշտեմ փորձագետներից, թե ինչ է նշանակում բառը»,- շիկնելով պատասխանել է Փսակին:
Լրագրողներից մեկի մեկնաբանությունը, թե «երեխաները հավանաբար կարուսել են նստել և քվեարկել», բուռն ծիծաղ է առաջացրել դահլիճում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու