Կալիֆոռնիայում մոլեգնող բնական հրդեհի պատճառով փրկարարները տարհանել են 20 հազար տների բնակիչների
Աշխարհ
Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում և նրա արվարձաններում մոլեգնող բնական հրդեհի պատճառով փրկարարները տարհանել են 20 հազար տների բնակիչների: Այդ մասին հաղորդել է KSVB հեռուստաալիքը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհն սկսվել է Ռանչո Բեռնարդո քաղաքից ոչ հեռու, դրա մակերեսը գերազանցում է 280 հեկտարը: Կրակի արագ տարածմանը նպաստել է շոգ եղանակը. այդ շրջանում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Հրդեհաշիջման աշխատանքներում գործի են դրվել ինքնաթիռներ: Հրդեհի առաջացման պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)