Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Ստվերային տնտեսությունները կբերվեն հարկման դաշտ. խոսքը միլիարդների մասին է

Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ֆոնի վրա հարկային եկամուտների աճի ապահովումը պարտադրում է, որ հիմնահարույց ոլորտային ուղղություններով աշխատանք տարվի: Եթե մենք ուզում ենք առաջիկա տարիներին որակական աճ ունենանք, ապահով, կայուն եկամուտներ ու հավասար պայմաններ, ինչի բացակայությունը խանգարում է մյուս բիզնեսների գործունեությանը, անհրաժեշտ են որոշակի միջոցառումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Առանձնացրել ենք 16 խոշոր ոլորտ, որոնցից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին հրավիրում ենք խորհրդակցության, մեզ մոտ առկա տեղեկատվության շտեմարանում վերլուծություններն ենք ներկայացնում ու աշխատանքային մթնոլորտում առաջարկում ինքնագնահատման միջոցով իրենց շրջանառությունները վերահայտարարագրեն, հարկերն էլ ավելի շատացնեն: Եթե իրենք գնան այդ քայլին, մենք հայտնել ենք, որ նրանց նկատմամբ մեղմ վարչարարություն կցուցաբերենք. ստուգումներ, չափագրում և այլ գործիքակազմ չենք կիրառի»,- ասաց փոխնախարարը' նշելով, որ պատրաստ են մինչև քննչական գործերի հարուցման գնալ, եթե ունենան փաստարկներ, որ առկա են տնտեսություններ, որոնք խուսափում են հարկերից:

Հարցին ի պատասխան, թե ինչ է արել պետությունը մինչ այժմ, ունենալով նշյալ տեղեկատվությունը, Արմեն Ալավերդյանը նշեց. «Ստվերը եղել է անկախության առաջին տարվանից, շարունակվում է առկա լինել մինչև այսօր ու դեռ կշարունակվի: Մեր աշխատանքի որակից է կախված, որ կարողանանք ստվերն աստիճանաբար բերել հարկային դաշտ: Եթե այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 6-7 տոկոսից հասցնել 23-24 տոկոսի, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Արմեն Ալավերդյանի հավաստմամբ' նույն չափորոշիչները կիրառելով, իրենք գործողություններ են իրականացնում տնտեսություններին ոչ միայն հարկման դաշտ բերելու, այլև հարկման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ: «Հարկման դաշտում են շատերը, բայց այդ չափը մեզ չի բավականացնում: Մենք պետք է գնանք նրան, որ ավելի շատ հարկ բերենք, ու խոսքը չի վերաբերում 10, 20 միլիոնին: Դրա հաշվին բյուջե չի կատարվի, խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների ու միլիարդների մասին, որը հետևողականորեն պետք է իրականցնենք: 2014-ն ունի 1 տրիլիոն 100 միլիարդ եկամուտ, մենք պետք է պետական բյուջեով նախատեսված այդ եկամուտները ապահովենք, մինչև այդ ստվերը չկրճատվի, մենք չենք կարող կատարել նշված 1 տրիլիոն 100 միլիարդը»,-հայտնեց ֆինանսների փոխնախարարը:

Ֆիննախարարի տեղակալի խոսքով' ստվերային տնտեսություններով կամ ցածր շահութաբերություն ներկայացնող կազմակերպություններով հարուստ ու իրենց ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն են' շինարարություն, կաթ-կաթնամթերք, միս-մսամթերք, հացամթերք, վառելիքի ոլորտ' ներմուծման ու իրացման դաշտերով, գազի կայանների ոլորտ, առողջապահության ոլորտ, ներմուծումների ոլորտ, մանրածախ առևտրի կետեր' տոնավաճառների ոլորտ:

2013 թվականի արդյունքներով' պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.1%-ը՝ նախորդ տարվա 23.7%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը նախորդ տարվա 22%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 13.2%, իսկ հարկային եկամուտներինը' 14%:

ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2013 թ. արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.6%-ային կետով՝ կազմելով 26.8%: Ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 23.8%-ը նախորդ տարվա 21.9%-ի դիմաց, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3%-ը' նախորդ տարվա 3.3%-ի դիմաց: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ ծախսերն աճել են 16%-ով՝ պայմանավորված հիմնականում այլ ծախսերի, աշխատավարձի և ապրանքների ու ծառայությունների գծով ծախսերի աճով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված