Մալայզիան կշարունակի Boeing-ի ուղևորների որոնումներն Ուկրաինայում
Աշխարհ
Մալայզիայի փորձագետները կշարունակեն Ուկրաինայում կործանված Boeing-ի զոհված ուղևորների որոնումները, քանի դեռ ավիաաղետի բոլոր զոհերի մարմինները չեն հանձնվել նրանց ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել է Star թերթը՝ հղում անելով երկրի վարչապետ Նաջիբ Ռազակին:
«Մենք փնտրելու ենք առկա բոլոր նյութական վկայություններն ու աղետի վայրում մնացած զոհվածների մնացորդները: Ես աշխատանքները չեմ դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր աճյունները չեն փոխանցվել համապատասխան ընտանիքներին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Իր հերթին թագավորության տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայն ընդգծել է Ուկրաինայի արևելքում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը:
«Հրադադարը կենսականորեն կարևոր է, քանի որ մեզ հարկավոր է հավաքել զոհվածների մնացորդները և վերադարձնել ինքնաթիռի բեկորները»,- ընդգծել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը