Էրդողանն Օբամայից կպահանջի իրենց հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ սեպտեմբերի 5-ին Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու պարագայում պահանջելու է նրանից Ֆեթուլլահ Գյուլենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Դեռևս Բաքվից Ուելս մեկնելու ժամանակ' ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին' Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերներ են, որոնք մշտապես համագործակցել են ահաբեկիչներին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հանձնելու հարցում: «Կամ դրան (խմբ. Ֆեթուլլահ Գյուլենին) արտաքսեք, կամ մեզ հանձնեք: Եթե ասում է, որ մեղավոր չէ, թող գա, այստեղ ապրի: Եթե կառավարելու է, թող այստեղից կառավարի, եթե խառնվելու է քաղաքականությանը, թող այստեղից խառնվի»,- հայտարարել էր Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո հանդիպում կունենան Ուելսում: Սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները սկսեցին գրել այն մասին, թե հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը