Իսրայելը մտադիր է 283 բնակարաններ կառուցել Արևմտյան ափին
Աշխարհ
Իսրայելական իշխանությունները մրցույթ են հայտարարել Արևմտյան ափին 283 բնակարանների շինարարական աշխատաքներ սկսելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շինարարաական աշխատանքները կսկսվեն Հորդանանի ափին գտնվող ալ Քանա գյուղում: Դեռ հունվարից Իսրայելը հայտարարել էր նշված վայրում կառու ցապատման աշխատանքների մասին:
Իսկ սեպտեմբերի 1-ին Իսրայելը որոշում էր ընդունել Հորդանանի ափին յուրացնել 400 հա տարածք՝ շինարարական աշխատանքներ սկսելու համար:
ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և աշխարհի տարբեր երկրներ իրենց մտահոգությունն են հայտնել Արևմտյան ափին Իսրայելի շինարարական աշխատանքներ սկսելու վերաբերյալ: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին կոչ էր արել Իսրայելին վերանայելի իր որոշումը: Այդ կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև Ռուսաստանը՝ նշելով, որ այդ աշխատանքները կարող են խոչընդոտել պաղեստինա-իսրայելական հարցի կարգավորման հեռանկարի համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել