Մինսկում ընթանում է Ուկրաինայի խնդրով շփման խմբի հանդիպումը
Աշխարհ
Մինսկում ընթանում է շփման խմբի մասնակիցների հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի արևելքի իրադրության խաղաղ կարգավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման, «բոլորը բոլորի հետ» ձևաչափով ռազմագերիների փոխանակման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի ռազմական իրադրության նկատմամբ ԵԱՀԿ-ի դիտորդների մոնիթորինգի ուժեղացումը:
Նաև ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կհամաձայնեցվի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը:
Հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, ինչպես նաև ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել