Աշխարհազորայինները Կիևին են փոխանցել իրենց ռազմագերիների ցուցակը
Աշխարհ
Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետություններն ուկրաինական կողմին են փոխանցել Կիևում պահվող իրենց կողմնակիցների ցուցակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ին' հղում անելով ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկիին:
«Մենք Մինսկ ենք բերել կրակի դադարեցման իրագործման վերաբերյալ հուշագրի նախագիծ, որի ստորագրումը խաղաղության ձեռքբերումը գործնական մակարդակի կհասցնի, և շփման խմբին ենք փոխանցել մեր ընկերների ցուցակը, որոնց բռնի ուժով ուկրաինական կողմը պահում է: Մենք պատրաստ ենք վերադարձնել գերության մեջ գտնվող Ուկրաինայի բոլոր զինվորականներին,- պատմել է Պլոտնիցկին:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Կիևի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մի շարք համաձայնությունների են եկել, մասնավորապես ռազմական գործողությունների դադարեցման և ռազմագերիների փոխանցման խնդրի շուրջ:


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից