Պենտագոնը և Թբիլիսին քննարկել են Վրաստանի պաշտպանությունը
Վրաստան
Թբիլիսիում տեղի է ունեցել Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Грузия Online»-ը:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության նոր փաթեթը կազմելուն: Հեյգելը և Ալասանիան քննարկել են փաթեթով նախատեսված միջոցների իրականացման մեխանիզմները, մասնավորապես Վրաստանի պաշտպանությունը:
Հեյգելը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է Վրաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել