Դպրոցականը մասամբ ընդունել է իր մեղքը
Աշխարհ
Դպրոցական հրաձիգը մասամբ ընդունել է իր մեղքը ուսուցչի և ոստիկանի սպանության գործում: Գործով դատական նիստը անցկացվել է փակ ռեժիմով: Անչափահասի պաշտպանյալի խոսքերով՝ ակնկալվում է վերջինիս բուժումը:
«Նա մասամբ խոստովանել է իր մեղքը, սակայն մենք համաձայն չենք հանցագործության բնութագրի հետ»,- դեռահասի իրավաբան Վլադիմիր Լեվինի խոսքերը մեջբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Դատարանը ուսումնասիրելու է ապացույցները, հարցաքննելու է տուժածներին, վկաներին և մեղադրյալին: Լեվինի խոսքերով՝ տղային պարտադիր բուժման են ուղարկելու:
Կենտրոնական 263 դպրոցի աշակերտը մեղադրվում է փետրվարի 3-ին 2 հրացաններով դպրոց ներխուժելու, դասընկերներին պատանդ վերցնելու, աշխարհագրության ուսուցչին և ոստիկանության աշխատակցին կրակելու համար: Հոգեբուժական փորձաքնության տվյալների արդյունքում պարտադիր բուժում է նշանակվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը