Սիմֆերոպոլում բերման է ենթարկվել ուկրաինամետ ակտիվիստուհին
Աշխարհ
Ելիզավետա Բոգուցկայան խուզարկություն է անցել, որից հետո իրավապահ մարմինները նրան ոստիկանություն են տեղափոխել, Ուկրաինայի ԶԼՄ-ներին է հաղորդել Բոգուցկայի ամուսինը:
Նա նաև նշել է, որ խուզարկությունից հետո խլել են իրենց տան ամբողջ համակարգչային տեխնիկան: Նրա խոսքերով` խուզարկության պատճառն այն է, որ Ելիզավետան մասնակցել է Արմյանսկում կայացած Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեվի հետ հանդիպմանը: Իր բլոգում Բոգուցկայան քննադատել է Ղրիմի ներկայիս կառավարությանը և դատապարտել թերակղզու բռնակցումը Ռուսաստանի կողմից:
Ակտիվիստուհու բերման ենթարկելու վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի արվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը