Եղիսաբեթ Երկրորդը չի միջամտելու Շոտլանդիայի անկախության շուրջ վեճին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մտադիր չէ միջամտել Շոտլանդիայի անկախության շուրջ վեճին: Ինչպես հայտարարել է Բուկինհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը, միապետի տեսանկյունից այդ հարցը պետք է լուծի միայն Շոտլանդիայի ժողովուրդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այս հայտարարությունը հնչել է մամուլում այն հաղորդագրությունների ֆոնի վրա, թե թագուհին անհանգստացած է սեպտեմբերի 18-ին անկախության հանրաքվեի արդյունքում Էդինբուրգի անջատման հեռանկարից:
Վերջին օրերին մամուլում հաղորդումներ էին հայտնվում այն մասին, որ բրիտանացի քաղաքական գործիչները փորձել են թագուհուն համոզել՝ շոտլանդական հանրաքվեի նախօրեին հանդես գալ հայտարարությամբ՝ հաջակցություն Մեծ Բրիտանիայի միասնության:
«Մեր ժողովրդավարության ավանդական սկզբունքը միապետի անկողմնակալությունն է, և թագուհին այդ սկզբունքին հավատարմություն է դրսևորում իր կառավարման ընթացքում»,- հայտարարել է Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը