Բելառուսի ոստիկանությունը ադրբեջանական ավազակախումբ է ձերբակալել
Աշխարհ
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը բացահայտել և ձերբակալել է ադրբեջանցիներից բաղկացած ավազակախումբ, որը զբաղվել է Վիետնամի քաղաքացիներին ապօրինի ճանապարհով Եվրամիության երկրներ փոխադրելով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները:
Ավազակախմբի անդամներն աշխատել են միջազգային հանցագործ խմբի հետ և կազմակերպել Վիետնամի քաղաքացիների ապօրինի մուտքը Բելառուս' հետագայում նրանց ԵՄ անդամ Լիտվա տեղափոխելու նպատակով: Բելառուսի պետական սահմանային հսկողության կետում հայտարարել են, որ անլեգալ միգրանտներին Բելառուսի տարածք են հասցրել Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիները:
ԵՄ ապօրինի միգրացիայի հետ կապված գործերում մեծ թիվ են կազմում Վիետնամի քաղաքացիները: Վերջին շրջանում Բելառուսի սահմանները գրոհող տասնյակ վիետնամցիներ են ձերբակալվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը