«Սեքս ջիհադ»-ին միացել են նաև վահաբիների կանայք
Աշխարհ
Իրաքի և Սիրիայի զավթած հյուսիսային տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մարտիկներին սեքս ծառայություններ մատուցելու համար մեկնող կանանց թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին մեծացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են սիրիական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հաճախ մարտիկների կանայք ևս սեքս ջիհադի համար իրենց մարմինները նվիրում են ԻԼԻՊ-ի անդամներին՝ հույս ուննալով, որ այդ ճանապարհով դրախտ կընկնեն: Նույնիսկ որոշ վահաբի մարտիկներ զոհվելուց առաջ իրենց կանանց հանձնարարում են, որ եթե այրի մնան, մինչև վերջին շունչը «ծառայեն» ԻԼԻՊ-ի մարտիկներին:
Միջազգային մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ «սեքս ջիհադ»-ի նպատակով ԻԼԻՊ-ի մարտիկներին սեռական ծառայություններ մատուցելու համար Սիրիա և Իրաք հիմնականում մեկնում են Ինդոնեզիայի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի կանայք:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը