Ղրիմի պատգամավորները ցանկանում են Արմյանսկին տալ Մարտական փառքի քաղաքի կոչում
Աշխարհ
Ղրիմի պետական խորհրդի պատգամավորները խնդրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թերակղզու հյուսիսում գտնվող Արմյանսկ քաղաքին շնորհել «Մարտական փառքի քաղաք» պատվավոր կոչումը: Դիմումը միաձայն պաշտպանել են քվեարկությանը մասնակցած բոլոր 67 պատգամավորները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Այդպիսով, Պետխորհուրդը մտադիր է հավերժացնել հայրենիքը պաշտպանելիս զոհվածների հիշատակը և պահպանել ռազմապատմական ժառանգությունը: Ավելի վաղ Ղրիմի խորհրդարանին նման առաջարկով դիմել էր Հայերի քաղաքային խորհուրդը:
Արմյանսկը գտնվում է Պերեկոպի պարանոցում, որը Ղրիմը միացնում է Ուկրաինային: Այն հիմնել են հայերը և հույները, և 1730-ական թվականներից հայտնի է էրմենի-Բազար անվանումով: 1921 թվականին քաղաքը վերանվանվել է Արմյանսկ: Ղրիմի պատերազմում (1853-1856 թվականներ) քաղաքը կարևոր թիկունքային բազա էր ռուսական բանակի համար, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ վերածվել է կատաղի մարտերի ասպարեզի, որտեղ Սևաստոպոլին և Կերչին համահավասար վճռվում էր Ղրիմի ճակատագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը