Փախստականները վերադառնում են Լուգանսկ
Աշխարհ
Մարդիկ սկսել են վերադառնալ Լուգանսկ, շուտով քաղաքում կվերականգնվեն լույսը, կապը և ջուրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին Լուգանսկում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին:
«Մարդիկ վերադառնում են, ինչի համար մենք, իհարկե, ուրախ ենք և հրավիրում ենք մնացածներին: Շուտով կլինի լույս, հետևաբար նաև՝ կապ, ջուր, կենսապայմաններ: Այն տները, որոնք նորոգման կարիք ունեն, կնորոգվեն՝ մասամբ պետության հաշվին: Կլինեն թոշակներ, աշխատավարձեր: Վերադարձեք տուն, մենք ձեզ սպասում ենք»,- ասել է Պլոտնիցկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը