«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ 

Ալիևը սեփական դեմքը «փրկելու» ճիգեր է գործադրում

Համաշխարհային Մամուլ

Ամերիկյան առաջատար The New Jork Times թերթն իր երեկվա համարում ծավալուն ինֆոգրաֆիկ հոդված էր հրապարակել Միացյալ Նահանգներում տեղակայված ուղեղային կենտրոններում նավթային փողերով ազդեցություն գնելու շուրջ Ադրբեջանի կառավարության ջանքերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն իր այսօրվա համարում զետեղել է Ադրբեջանի կառավարության հայտնի վարձու լոբբիստ, Իսրայելի Հայֆա համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտող Բրենդա Շաֆերի հոդվածը, որում փորձ է արվում օգոստոսի սկզբին Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ և ԼՂՀ սահմաններում իրագործած դիվերսիոն գործողությունները վերագրել հայկական կողմին: Միանշանակ է, որ այդ գործողությունները հրահանգած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամերիկյան թերթում իր լոբբիստ Բրենդա Շաֆերի բերանով արտահայտած անհեթեթություններով հոդվածի տպագրությունը հովանավորել է սեփական բանակի կրած խայտառակ պարտությունից իր դեմքը «փրկելու» համար:

Հոդվածում Բ. Շաֆերն ուկրաինական իրադարձությունների և Ադրբեջանի հետ ՀՀ և ԼՂՀ սահմաններում վերջին լարվածության համար մեղադրում է Ռուսաստանին: Նա նշում է, որ Մոսկվան այդ քայլերն անում է հակամարտ կողմերին «մշտապես իր ազդեցության տակ պահելու» և տարածաշրջանում «ռուս խաղաղապահներ տեղակայելու» համար:

Հոդվածի «մեխն» այն է, որ Բ. Շաֆերը «հավաստում է», թե հայերն, իբր, «երեք կողմից Ադրբեջանի վրա հարձակվել են երկրից Իլհամ Ալիևի բացակայելու ժամանակ»: «Հուլիսի 31-ին հայերն անակնկալ և համակարգված կերպով երեք կողմից հարձակվեցին Ադրբեջանի վրա: Այդ հարձակման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում էին երկրից դուրս»,- գրում է Բ. Շաֆերը' ակնհայտ կերպով կրկնելով օգոստոսի սկզբին կրած խայտառակ պարտությունից շոկի մեջ հայտնված ադրբեջանական կողմի զառանցանքները:

Ավելին' Բ. Շաֆերը «որոշում է», թե ինչ պետք է անի ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ: «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չլինելու համար Վաշինգտոնը պետք է մեղադրի Ռուսաստանին և հակազդի տարածաշրջանում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու Մոսկվայի ծրագրերին»,- գրում է նա: Այնուհետև Ադրբեջանի լոբբիստն անդրադառնում է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը և ափսոսանք հայտնում, որ այդ հանդիպման ժամանակ չհաջողվեց առաջընթաց գրանցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Բաքվի հանձնարարությամբ խոսող Բ. Շաֆերը լավ գիտի, որ ԼՂՀ և ՀՀ սահմաններում օգոստոսյան լարվածության հեղինակն Իլհամ Ալիևն է: Այդ դիվերսիաներով փորձելով հասնել ինչ-որ հաջողությունների, Ալիևը մտածում էր Սոչի մեկնել «հաղթողի» կեցվածքով և հայկական կողմերին սեփական կամքը «պարտադրել»: Սակայն ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը, ինչպես միշտ, զգոն գտնվեցին և հակառակորդին հետ շպրտեցին իրենց նախկին դիրքերը' պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ:

The New York Times թերթի երեկվա ինֆոգրաֆիկ հոդվածում ցուցադրվել է Ադրբեջանի կառավարության լոբբիստական գործունեությունն անդրադարձնող 13 փաստաթուղթ: Ստորագրված պայմանագրերում հաստատվում է, որ լոբբիստական ընկերությունը Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ-ի համար բարձրացնելու նպատակով վճարովի ծառայություններ է մատուցում: Նշվում է, որ Վաշինգտոնում գտնվող «DCI Group» և «Podesta Group» լոբբիստական ընկերությունների հետ պայմանագրերը ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Ամերիկյան թերթն ուշադրություն է հրավիրում ազդեցություն գնելու շուրջ ուղեղային կենտրոնների հետ առևտրի մեջ մտած Atlantik Council վերլուծական կենտրոնի գործունեությանը, որի առաջատար դոնորների թվում է նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կենտրոններ վերջին տարիներին միջոցառումներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած են եղել ադրբեջանցի լոբբիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրա: Դրանց թվում է Atlantic Council-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարևորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը' որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցներից Բրենդա Շեֆերը, նաև Պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն ու Atlantic Council-ի նախագահ Ֆրեդերիկ Քեմփեյն ընդգծել են Կովկասում Եվրոատլանտյան ռազմական դաշինքի համար Ադրբեջանի կարևորությունը:

Ինֆոգրաֆիկ հոդվածում տեղ է գտել նաև դեսպան Էլին Սուլեյմանովի' «Podesta» խմբի ղեկավար Էնթոնի Պոդեստայի հետ ստորագրած համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդ համաձայնագրով վերջինս պետք է պրոպագանդի Ադրբեջանի դիրքորոշումը բազմաթիվ հարցերի շուրջ, որի համար Բաքուն պետք է ամսական 50 հազար դոլար փոխանցի նրա ընկերությանը և փակի մնացած բոլոր լրացուցիչ ծախսերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով
Ամենադիտված