ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պետք է ողջամիտ լինեն. Սերգեյ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ինքը հուսով է, որ միջազգային ֆուտբոլի կառույցները՝ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ողջամիտ կլինեն և քաղաքականությունից զերծ կմնան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Լավրովն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նաև սպորտի ոլորտում պատժամիջոցներ կիրառելու որոշ քաղաքական գործիչների առաջարկությունները և սպառնալիքները:
«30 տարի առաջ մենք այս բոլոր բոյկոտներն արդեն անցել ենք՝ 1980 թվականին արևմտյան երկրները բոյկոտի ենթարկեցին Մոսկվայի, իսկ 1984 թվականին սոցիալիստական երկրները՝ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, և դրանից ոչ ոք չշահեց»,- ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը