Հուժկու բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա
Աշխարհ
Արեգակի մակերևույթի վրա տեղի է ունեցել ունեցել 2012 թվականից վեր ամենահզոր բռնկումը, որն ուղղված է Երկրի կողմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS News պորտալին:
Ինչպես նշում է հրատարակությունը, արեգակնային այս բռնկումը կարող է վնասել էներգամատակարարման համակարգերը, ինչպես նաև խախտել արբանյակային ու ռադիոկապը:
Գիտնականների խոսքով՝ սեպտեմբերի լույս 11-ի գիշերն Արեգակի վրա տեղի է ունեցել հուժկու էլեկտրամագնիսական պայթյուն: Դրա հետևանքով տիեզերք արտանետված պլազմայի ամպը շարժվել է Երկրի ուղղությամբ:
Գիտնականներն առայժմ դժվարանում են նշել պլազմայի ամպի ժամանման ստույգ ժամանակը, ինչպես նաև մոլորակի այն շրջանը, որին այն կհարվածի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը