Եվրամիությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կգործարկի սեպտեմբերի 12-ից
Աշխարհ
Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կգործարկի սեպտեմբերի 12-ից, բայց դրանք կարող են փուլ առ փուլ չեղյալ հայտարարվել՝ կախված Ուկրաինայի արևելքում իրադրության զարգացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Պատժամիջոցների գործարկումը կոչված է ցուցադրելու Եվրամիության միասնությունը: Սպասվում է, որ ԵՄ-ի խորհրդի որոշումը կհրպարակվի սեպտեմբերի 12-ին, բայց, կախված Ուկրաինայում իրադրության զարգացումից, պատժամիջոցները կարող են փուլ առ փուլ չեղյալ հայտարարվել»,- ասել է նա:
ԵՄ-ի 28 երկրների դեսպանները սեպտեմբերի 11-ին Բելգիայի մայրաքաղաքում չորրորդ նիստը կանցկացնեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման խնդրի շուրջ: Նախօրյակին այդ թեմայի շուրջ բանավեճը շարունակվել է յոթ ժամ և ավարտվել անարդյունք: «Սահմանափակիչ միջոցների վերաբերյալ որոշում չի ընդունվել: Այդ հարցերի քննարկումը սեպտեմբերի 11-ին կշարունակվի ԵՄ-ի 28 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում»,- հաղորդել է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը