Փարիզը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով
Աշխարհ
Ֆրանսիան պատրաստ է համագործակցել ռուսական կողմի հետ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման հարցով: ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԵԽԽՎ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժաղովի Ֆրանսիայի պատվիրակության անդամ՝ Թիերի Մարիանին:
«Աշխարհում տիրող դրամատիկ պայմաններում (Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում), մենք շահագրգռված ենք hամատեղ աշխատանք կատարելու համար»,-ասել է Մարիանին Պետական Դումայում Ռուսական խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում:
«Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում կայուն դառնա», - ասել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը