Ադրբեջանի դպրոցներում կեղծ դիպլոմներով ուսուցիչներ են աշխատում
Աշխարհ
Ադրբեջանի դպրոցներում մեծ թվով կեղծ դիպլոմներով ուսուցիչներ են աշխատում: Միայն վերջին տարվա ընթացքում Բաքվի դպրոցներում աշխատող ուսուցիչների մոտ 45 կեղծ դիպլոմներ են հայտնաբերվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANS PRESS-ը, հայտնել է Բաքվի կրթության վարչության պետի պաշտոնակատար Էլնուր Ալիևը:
Նա նաև հայտնել է, որ այս տարի դպրոցների 7 տնօրեններ հեռացվել են աշխատանքից, իսկ 32 տնօրեններ էլ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել: Պաշտոնյան հավելել է, որ ընթացիկ տարվա հունիսին Բաքվի դպրոցների ուսուցիչների 96 տոկոսի փորձնական գնահատման ժամանակ բավարար արդյունք է գրանցվել միայն նրանց 85 տոկոսի մոտ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի դպրոցներում կեղծ դիպլոմներով աշխատող 200-ից ավելի ուսուցիչներ կան, և միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել