ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների ցանկը
Աշխարհ
ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու են «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմ նավթ» ռուսական ընկերությունները: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵՄ-ն նաև արգելել է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը ռուսական ինը կոնցեռնի:
ԵՄ-ի որոշմամբ՝ սահմանափակվում են ռուսական «Сбербанк», «ВТБ», «Газпромбанк, «ВЭБ» և «Россельхозбанк» բանկերի վարկերը:
Բացի այդ, եվրոպական ընկերություններին արգելվում է ռուսական կողմին տրամադրել խորջրյա, արկտիկական և թերթաքարային նավթի հետազոտման ծառայությունները:
Սև ցուցակում են ընդգրկվել նաև անհատներ: Մասնավորապես, պատգամավոր Ժիրինովսկին, Վասիլևը, Մելնիկովը, Լեբեդևը և Լևիչևը: «Ռոստեխ» կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում աշխարհազորայինների առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոն, Վլադիմիր Կոնոնովը, Միրոսլավ Ռուդենկոն, Գենադի Ցիպլակովը, Անդրեյ Պինչուկը, Անդրեյ Ռոդկինը, Ալեքսանդր Կարաման, Գեորգի Մուրադովը և Միխայիլ Շերեմետան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը