Արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Լոնդոնում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը ոստիկանների ուղեկցությամբ գնում էր Invictus Games մրցումներին: Ուղեկցող մոտոցիկլավարներից մեկը մեծ արագությամբ բախվել է տաքսիին:
Հակաահաբեկչական անվտանգության հրահանգների համաձայն՝ Range Rover-ի վարորդը, որով գնում էր արքայազն Հարրին, չէր կարող կանգ առնել վթարի պահին: Նա արգելակել է միայն մի քանի հարյուր մետր անց:
Հաղորդվում է, որ 29-ամյա Հարրին սարսափահար վիճակում է եղել: Նա ձեռքերով բռնել էր գլուխը և անընդհատ հետ էր նայում:
Վթարի ենթարկված մոտոցիկլավարն ու տաքսու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց: Մոտոցիկլավարին շուտով դուրս են գրել, իսկ տաքսու վարորդը կայուն վիճակում է:
Լոնդոնի ոստիկանությունն արդեն այդ պատահարի հետաքննություն է սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը