«Ռազմագերիները լավ պայմաններում են պահվում». ԴԺՀ իշխանություններ
Աշխարհ
Աշխարհազորայինները Ուկրաինայի ռազմագերիններին լավ պայմաններում են պահում և փոխանցում են նրանց Կիևին «Անթերի կարգավիճակում»: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ռազմագերիների կոմիտետի նախագահ Դարյա Մորոզովայի տված հայտարարությունը:
Ավելի վաղ Մորոզովան հաղորդել է, որ ուրբաթ օրը ազատ արձակված Դոնեցկի ռազմագերիները շատ ծանր վիճակում են գտնվում: Նրանց 15 օր շարունակ չեն կերակրել, գլխներին պարկեր են հագցրել, իսկ ռազմագերիներից մեկին պատգարակի վրա են տեղափոխել: Նրանցից մեկն էլ մահացել է ճանապարհին:
Մորոզովայի տված տեղեկության համաձայն` իրենց մոտ լավ պայմաններ են, քանի որ ռազմագերիները հատուկ բանտերում են գտնվում, ստանում են երեքանգամյա սնունդ և փոխանցվում անթերի կարգավիճակում:
Միևնույն ժամանակ, նա չի նշել ուկրաինական ռազմագերիների քանակը` ասելով, որ նրանց թիվը հասնում է հարյուր հազարավորի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը