Ռուսաստանի հումանիտար ավտոշարասյունը Լուգանսկ կուղևորվի սեպտեմբերի 13-ին
Աշխարհ
Ռուսաստանի հումանիտար ավտոշարասյունը «Իզվարինո» հսկիչ-անցակետով Լուգանսկ կուղևորվի սեպտեմբերի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Նովոռոսիայի մամուլի կենտրոնում:
Ներկայումս ավտոշարասյունը գտնվում է Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը հայտնել է, որ հումանիտար բեռի ընդհանուր քաշը 2 հազար տոննա է, ներառյալ սնունդ, ջրամաքրման միջոցներ, էլեկտրագեներատորներ և հումանիտար աղետի հետևանքները հաղթահարելու այլ միջոցներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը