Մոսկվան ստիպված կլինի կիրառել պատասխան պատժամիջոցներ. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները գնահատում են իբրև ԱՄՆ-ի կողմից իրականացվող թշնական քայլ: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ նոր սահմանափակող միջոցները կսրեն Ուկրաինայի իրավիճակը, որտեղ մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է հրադադար հաստատել: Մոսկվան պատժամիջոցներն անարդյունավետ է համարում և չի պատրաստվում փոխել իր քաղաքական դիրքորոշումը: Մոտ ապագայում Ռուսաստանը ստիպված կլինի կիրառել պատասխան պատժամիջոցներ, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև ընդգծվում է Վաշինգտոնի ազդեցությունն ուկրաինական կոնֆլիկտի սրմանը: Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը