Ռոնալդինյոն հնարավոր է` տեղափոխվի անգոլական ակումբ
Սպորտ
Անգոլական «Կաբուսկորպ» ակումբը մտադիր է ձեռք բերել Ռոնալդինյոյին:
Այս մասին հայտարարել է աֆրիկյան ակումբի նախագահ Բենտո Կանգամբան:
«Մենք պայքարում ենք Ռոնալդինյոյի համար: Բանակցում ենք նրա գործակալի հետ, որպեսզի կնքենք մեկ տարվա պայմանագիր: Ռոնալդինյոյի օգնությամբ մենք կարող ենք հաղթել աֆրիկյան Չեմպիոնների լիգան», – նախագահի խոսքը մեջբերում է Lusa-ն:
Նշենք, որ «Կաբուսկորպը» Անգոլայի փոխչեմպիոնն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու