Վիճակագրություն. Ռոնալդուն` Չեմպիոնների լիգայում դեպի դարպասը ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստ
Սպորտ
Ստորև ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 տուրերի վիճակագրական մի շարք տվյալներ:
Հինգ տուրերից հետո մրցաշարի լավագույն ռմբարկուն «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն է՝ 9 գոլ: Գոլային լավագույն փոխանցում կատարողներն են Կոկեն («Ատլետիկո») և Սես Ֆաբրեգասը («Չելսի»)՝ 4-ական գոլային փոխանցում:
Դեպի դարպասը ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստը Ռոնալդուն է («Ռեալ»)՝ 34 հարված, ամենաշատ փոխանցումը կատարել է Խաբի Ալոնսոն («Բավարիա»)՝ 493 (ճշգրտությունը՝ 92%): Կոկեն ամենաշատն է վազել՝ 62 կմ: Մրցակցի նկատմամբ ամենաշատ խախտում կատարած ֆուտբոլիստներն են Բենդերը և Կիսլինգը («Բայեր») ՝ 17-ական խախտում:
Ամենաշատ խախտումը կատարվել է Էդեն Ազարի («Չելսի») նկատմամբ՝ 19:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու