«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը չի հանդարտվում Գալուստ Սահակյանի որդու հետ կապված միջադեպից հետո
Հայկական Մամուլ
Հովիկ Աբրահամյանը, դատելով նրա «պանյատներից», դեռևս չի հանդարտվում Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի հետ կապված միջադեպից հետո։ Փորձում է ապացուցել, որ ինքն ում հետ ինչպես ուզի կվարվի, անկախ նրանց հայրիկների փոխադարձ հարվածներից։ Երեկ կառավարության նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչն էր։ Գրում է «Հրապարակ»-ը:
Ա. Սահակյանը, ներկայացնելով գրահրատարակչական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հավելյալ տարածք տրամադրելու որոշումը, նշեց, որ տնօրենի համար նախատեսված է 50քմ տարածք։ Տնօրենին այդքան տարածք տրամադրելու մտքից Արգամիչը ջղաձգվեց. «Ի՞նչ է նշանակում միայն 50 քմ հատկացնել տնօրենին»: Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. «Բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ չի՞, 50 քմ-ն ի՞նչ անի տնօրենը»: Միջամտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ արդարացնելով, թե իրականում դա տնօրենի սենյակ չէ, սենյակ է, որտեղ նստում են նաև մեծ թվով աշխատակիցներ: «Նույն սենյակո՞ւմ, դե ավելի լավ ա գրեք՝ «աշխատակիցների սենյակ»: Պարոն Սահակյան, բա դուք ասում եք «տնօրենի սենյակ»: Այս խմբագրությամբ արարն ավարտվեց:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել