Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

Եվրասիականությունը հայկական քաղաքական էլիտայի ճաշակի ընտրությունն է

Վերլուծական

Կարծիք կա, որ ԵՏՄ-ին միանալու որոշումը Հայաստանը կայացրել է ռուսական ճնշումների հետևանքով: Սա իրականություն է ու հաստատվում է ոչ միայն Հայաստանի օրինակով, այլ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող այլ իրադարձություններով: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, որտեղ իսկական պատերազմ է հրահրվել՝ այն պատճառով, որ այդ երկիրն ընտրել է զարգացման ճանապարհ, որը Կրեմլի սրտով չէ: Եվրաասոցացման ուղին բռնած Վրաստանին Մոսկվան պատժում է՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան «կլանելով»:

Հայաստանի իշխանությանը նույնպես վախեցրել են, վախեցրել են ավելի թանկ գազով ու պատերազմի վերսկսման հեռանկարով ու էլի հազար ու մի գործոնով, որը կարող է կաշկանդել իշխանությանը, որը ոտքերի վրա ամուր կանգնած չէ:

Եվրամիությունն էլ, որը չորս տարի բանակցում, գրում-ջնջում էր Հայաստանի ղեկավարության հետ, անվտանգության հստակ երաշխիքներ, կայուն զարգացման հուսալի բանաձևեր չառաջարկեց: Լսում էինք գեղեցիկ խոստումներ, լուսավոր ապագայի տեսլականի մասին դասախոսություններ, որոնք, սակայն, ոչինչ չեն կարող տալ երկրի, որը կիսապատերազմական վիճակում է, երկու հարևանի կողմից շրջափակված է, ունի էներգետիկ կախվածություն, ոչինչ չարժեցող տնտեսություն:

Այս գործոնները՝ Մոսկվայի կոշտությունն ու Բրյուսելի ոչ ադեկվատությունը կան, առկա են:

Բայց առկա է նաև Հայաստանի վերնախավ կոչվածի մենթալիտետի, ճաշակի, արժեքային ընտրության հարց:

Կասկածելի օրինականություն ունեցող, քաղաքական լեգալ գործիքներից խուսափող իշխանությունների համար դժվար, եթե չասենք՝ անհնար է աշխատել եվրոպական կառույցերի հետ, որոնք՝ բյուրոկրատացած լինելով հանդերձ, գտնվում են իրենց հասարակությունների ճնշումների, մշտական վերահսկողության ռեժիմում: Կարող ես մեկ կամ երկու ընտրության «լավ» գնահատականի համար գայթակղել, կաշառել եվրոպացի դիտորդներին, կարճաժամկետ հեռանկարի համար՝ լեգիտիմություն «գնել», սակայն դա հնարավոր չէ անել երկարաժամկետ կտրվածքով:

Նույնը վերաբերում է ընդդիմությանը, որն ուզում է իշխանության գալ ոչ թե հասարակության աջակցության շնորհիվ կամ ընտրություններում հաղթելու ճանապարհով, այլ խարդավանքներով, Մոսկվային սիրաշահելով ու քծնելով: Մեր ընդդիմությունն էլ քաղաքական լեգալ պայքարի պատրաստ չէ ու, եթե իշխանությունը Կրեմլին քծնում է՝ աթոռ չկորցնելու, ապա ընդդիմությունն էլ՝ աթոռի տիրանալու համար:

Էլ չասած այն մասին, որ Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն օլիգարխիկ են: Օլիգարխիան եվրասիական միջավայրում իրեն զգում է՝ ինչպես «ձուկը ջրում»: Կոմունիստական իշխանության տարիներին ընդունված էր բաստուրմայով ու կոնյակով Մոսկվայում հարցերը լուծելը, նույնիսկ՝ բարդ հարցերը: Հավատացեք՝ շատ քիչ բան է փոխվել. մեր գործարարներից շատերը հիմա ռուսաստաններում հարց են լուծում «քյաշով», ստվերային պայմանավորվածություններով: Դա ներդաշնակ է եվրասիական «մշակույթին»: Դրա համար՝ մեր տնտեսական էլիտային, իրականում՝ օլիգարխիային, չեն հետաքրքրում իրենց արտադրանքի որակն ու մրցունակությունը, բաներ, որոնք առաջնային են Եվրոպայում:

Հայաստանի եվրասիականացումը հետևանք է Մոսկվայի ճնշման, որը, սակայն, հայկական էլիտա կոչվածի սրտով է, ճաշակով է:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված