«Ոչ մի լուրջ բան չկա». Պելեն՝ իր առողջական վիճակի մասին
Սպորտ
Ֆուտբոլի լեգենդ Պելեն հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իր առողջական վիճակը վատթարացել է:
Բրազիլացին թվիթերյան իր էջում գրել է.
«Ողջուն բոլորին: Ես ինձ լավ եմ զգում: Ինձ չեն տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Պարզապես առանձին հիվանդասենյակում եմ` զուտ գաղտնիությունը պահպանելու նպատակով, չնայած ես ստանում եմ ձեր սերը և աջակցությունը: Փառք Աստծո, ոչ մի լուրջ խնդիր չունեմ: Անհամբերությամբ սպասում եմ տոները ընտանիքիս հետ անցկացնելուն և նոր տարին նոր առողջությամբ սկսելուն: Շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Պելեի առողջական վիճակը վատթարացել է, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Նոյեմբերի 15-ին լեգենդար բրազիլացին ենթարկվել էր վիրահատության. հեռացվել էին երիկամների քարերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ